13 / Նոյեմբեր / 2020 : 17-12

Պուտինը առանցքային դեր է ունեցել Ղարաբաղի կարգավորման գործընթացում․ Պեսկով (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային էր, կարգավորմանը նախորդել էր ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Նրա դերը կարևոր էր», - ասել է Կրեմլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը «նստել է հեռախոսների վրա», զրույցներ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա տևել է մեկից ավելի օրեր», - ավելացրել է Պեսկովը:

Դիտվել է 11461անգամ
Վերջին լուրեր