Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը, ու հեռանում․ Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին (լուսանկարներ)
Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը, ու հեռանում։
Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին.
Հասանք Դադիվանք մի հույս շողաց, այնտեղ մկրտություն էր ...
Հարյուրավոր մարդիկ այսօր եկել էին Դադիվանքին հրաժեշտ տալու, բայց բոլորի մեջ մի հույս կար ու իրար շտապում էին հայտնել .
- Գիտեք Դադիվանքը չենք տալու թուրքին .
Վանքի ներսում հեկեկալով լացում էին տղամարդ թե կին, վանքի ներքևի փոքրիկ գյուղից վեր էր բարձրանում այրվող մի քանի առանձնատան թանձր ծուխը ...
Կոկորդս խեղդված օր եմ անցկացրել, բայց ամենացավոտը նաև այն էր, որ չէի կարողանում պատասխանել որդուս ոչ մի հարցի:
Ամաչում էի որդուցս, այս ամենի համար ...
Արտուշ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից