Ադրբեջանը պարետային ժամ է սահմանել Շուշի և Հադրութ քաղաքներում

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Շուշի և Հադրութ քաղաքներում և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից հետո Բաքվի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում պարետային ժամ մտցնելու մասին:
«Ոստիկանական ուժերն արդեն սկսել են ծառայել այդ տարածքներում, մարզային բաժանմունքները տեղակայված են Շուշիում և Հադրութում: Այս բնակավայրերում պարետային ժամ է մտցվում», - ասված է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կազմակերպվել է ժամանակավոր կառավարում, տեղակայվել են գրասենյակներ։