13 / Նոյեմբեր / 2020 : 19-30

ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունը թույլ տվեց կայունացնել իրավիճակը․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունն ու կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի կողմից ընդունված եռակողմ հայտարարությունը թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունն ու կայունացնել իրավիճակը»,-ասել է Պուտինը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: 

Դիտվել է 33289անգամ
Վերջին լուրեր