13 / Նոյեմբեր / 2020 : 21-32

Հուսով եմ՝ այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է։

«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։

Դիտվել է 36703անգամ
Վերջին լուրեր