Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Նոյեմբեր / 2020 : 11-10

Առաջին, ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի. Տիգրան Աբրահամյան

Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի պատասխանեն։

Առաջին, ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, որտե՞ղ են ապրելու, ինչպես և այլն։

Երկրորդ, ո՞ւր վերադառնան մեր այն հայրենակիցները, որոնց բնակավայրերը չի հանձնվել, սակայն տները ավիրված են։

Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները, շինարական ընկերությունները նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո Արցախում պետք է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները մեկնարկած լինեին։

Երրորդ, ձեր կոչերը անելուց առաջ հիշեք, որ դրանք տեղ կհասնեն, եթե ձեր նկատմամբ կա վստահություն, իսկ կա՞ ձեր նկատմամբ վստահություն՝ ես չխոսեմ։ Մյուս դեպքերում վռրադարձողը վերադառնալու է՝ անկախ նրանից, թե ինչ կխոսեք, ինչ կհայտարարեք։

Կրկնում եմ՝ ստեղծված պայմաններում Արցախը ամբողջությամբ չկորցնելու համար հայը պետք է ապրի Արցախում, սակայն դրա համար պետք է շատ արագ գործել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և ամենակարևորը՝ մարդիկ պետք է վստահ իմանան, որ իրենց ընտանիքները ապրում են անվտանգ միջավայրում։

Բառերով, կոչերով ոչինչ չի լինի. մարդիկ պետք է տեսնեն, որ նվազագույնը նշածս հարցադրումներով գործում եք և այդ ժամանակ առանց կոչերի էլ նրանք կվերադառնան։

Արցախցին ուժեղ է, պինդ, կպած իր հողին՝ չկասկածեք։ Արցախում հայը շարունակելու է ապրել։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 18464անգամ
Վերջին լուրեր