14 / Նոյեմբեր / 2020 : 14-47

«Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, բոլորիս համար». Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի ընտանիքին և հարազատներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին. պետության ղեկավարի ցավակցական նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: 

«Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին: Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 

Դիտվել է 17940անգամ
Վերջին լուրեր