16 / Նոյեմբեր / 2020 : 09-33

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել եւս 475 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել եւս 475 փախստական, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

19 ավտոբուսից կազմված շարասյունով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ։ Շարասյունն ընթացել է Երեւան-Ստեփանակերտ երթուղով՝ ռուս խաղաղապահ զորակազմի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ եւ ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ։

Ռուս զինվորականներն ավտոբուսների անվտանգ երթեւեկությունն ապահովել շփման գծով։

Դիտվել է 20917անգամ
Վերջին լուրեր