16 / Նոյեմբեր / 2020 : 09-39

Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի հետ. Տիգրան Աբրահամյան

Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա գրել է. «Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ՝ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։

Դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը։ Տղերք գործեք, որովհետև սեղանին մեր պետականության, հայի, մեր բանակի գոյության հարցն է»։

Դիտվել է 76219անգամ
Վերջին լուրեր