16 / Նոյեմբեր / 2020 : 10-25

Հրապարակվել է այն թուրք գեներալի անունը, ով Ադրբեջանից ղեկավարել է հայկական ուժերին ԱԹՍ-ներով հասցված հարվածները


Կանադացի ինժեներ, պատմաբան ու հրապարակախոս Մայքլ Միխայելովիչը հրապարակել է այն թուրք բարձրաստիճան զինվորականների անունները, ովքեր մասնակցել են Արցախում հայկական ուժերի դեմ Ադրբեջանի մարտական գործողություններին: Այս մասին տելեգրամյան իր էջում հայտնում է WarGonzo նախագիծը:

Բրիգադի գեներալ Բախտիյար Էրսայն անձամբ է ղեկավարել Ադրբեջանի Գլխավոր շտաբը: Բանն այն է, որ Անկարան չի վստահել ադրբեջանական գեներալիտետին՝ կասկածելով ադրբեջանցի գեներալներին Մոսկվայի հետ համագործակցության մեջ:

Բրիգադի գեներալ Գյոքսալ Քահյան իր հերթին ղեկավարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ ղեկավարել է ավիահետախուզությունն ու անօդաչուներով հարվածները:

Ընդհանուր առմամաբ Ադրբեջան է ուղարկվել 600 թուրք զինվորական:

Դիտվել է 509866անգամ
Վերջին լուրեր