Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Նոյեմբեր / 2020 : 13-05

Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ այս պաշտոնում Արտակ Դավթյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնը։

Դիտվել է 16975անգամ
Վերջին լուրեր