16 / Նոյեմբեր / 2020 : 13-16

Արցախի 44-օրյա պատերազմում թշնամին 9 անգամ փորձել է սպանել «Եղնիկների» լեգենդար հրամանատարին, բայց չի կարողացել

«Զինուժ» հեռուստածրագիր լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ավիացիոն մահափորձ 9 դրվագով

Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա` թիրախավորելով հատկապես նրա հավանական գտնվելու շինությունը: 9 անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ: Ողջ մնաց: Անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:

Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: ԵՎ սմերչի հրթիռի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո, հիասթափվել են, երբ Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի` անակնկալի եկել:

Խորհրդավոր է հրամանատարը, ճիշտ անառիկ լեռուձորի պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել, առաջ անցնել: Առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունն ամենաերկար զրույցն է, ամենաթեժն ու եզրափակիչը:

Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, 44 սխրանք: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Բարդությունների մասին, ինչպես սպասելի է, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր հաջողության մասին, նույնպես: Մնացին անցած մեկուկես ամսում, կպահեն «Եղնիկներում»: Մարտական ծառայությունը շարունակելի է:

Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում, սխրագործ է: Սպասում են հակառակորդին. իր յուրայինների դիակներն, առանց խղճի, շարունակում է անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:

 
Ուշադրության կենտրոնում, առաջնագիծն է, մշուշոտ, մառախլապատ, անձրևոտ, անտառապատ ու մեծ հորիզոնում:

Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմադրած, ճակատի անխոցելի հրամանատարը.

Գնդապետն իր լեռներում է. «Եղնիկներում»»։

 
 

 

 

Դիտվել է 93569անգամ
Վերջին լուրեր