16 / Նոյեմբեր / 2020 : 17-09

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:  Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ռուսական կողմից տարվող ակտիվ միջնորդական քայլերի մասին, որոնք հնարավորություն են ստեղծել կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից:

Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ի՝ երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո իրավիճակը ընդհանուր առմամբ կայունացել է: Պատրաստակամություն է հայտնվել նաեւ աշխատել Մինսկի խմբի շրջանակներում:

Դիտվել է 19335անգամ
Վերջին լուրեր