17 / Նոյեմբեր / 2020 : 12-23

ԼՂ-ում հակամարտության կողմերը փոխանակել են 200 զոհվածների մարմիններ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը,– «Ռիա նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը:

Նրա փոխանցմամբ` ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

«Ըստ իմ վերջին տեղեկությունների, (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», – նշել է ԿԽՄԿ նախագահը:

Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Դիտվել է 29391անգամ
Վերջին լուրեր