Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2020 : 14-21

Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով պայմանավորվածությունների գլխավոր արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով պայմանավորվածությունների գլխավոր արդյունքները, հայտարարել է, թե ամենաարժեքավորն այն է, որ «թնդանոթները լռում» են, եւ մարդիկ չեն զոհվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անհրաժեշտ է դիմել ռազմական փորձագետներին, բայց առաջին հերթին, իհարկե, կենտրոնանալ այն բանի վրա, որ թնդանոթները լռում են։ Սա գլխավոր արդյունքն է։ Մարդիկ չեն զոհվում։ Սա ամենաարժեքավորն է, որ կարող է լինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը գնահատում հրադադարը կնքելուց հետո առաջին օրերը։

Դիտվել է 21302անգամ
Վերջին լուրեր