17 / Նոյեմբեր / 2020 : 16-58

 ԼՂ հարցով պայմանավորվածությունները պահպանվում են․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարեւոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ «պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ եւ լիաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա՝ ի շահ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի»:

Պուտինը հիշեցրել է, որ ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի դադարեցնի իր երկու բարեկամ պետությունների միջեւ մարտական գործողություններն ու նրանց խրախուսի գնալ փոխզիջման: «Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին կրակի լիարժեք դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Այդ ամենը արձանագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրած եռակողմ հայտարարության մեջ»,-նշել է նա:  

Դիտվել է 10140անգամ
Վերջին լուրեր