12 / Ապրիլ / 2020 : 18-57

Արցախի Հանրապետությունում պարետ է նշանակվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն:

Արտակարգ դրության պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Դիտվել է 2812անգամ
Վերջին լուրեր