18 / Նոյեմբեր / 2020 : 11-06

Ղարաբաղը չճանաչելը, այդ թվում Հայաստանի կողմից, էական հետք է թողել այս հակամարտության վրա․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչումը, այդ թվում ՝ Հայաստանի կողմից, արյունահեղ հակամարտության ընթացքում էական գործոն էր:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղը որպես անկախ ինքնուրույն պետություն ճանաչելուն, չճանաչելուն, ապա այստեղ կարելի է տարբեր կերպ գնահատել դա, բայց դա առանց որեւէ կասկածի էական գործոն էր, այդ թվում՝ հենց նոր, հուսով եմ՝ ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Քանի որ Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, էական հետք է թողել իրադարձությունների ընթացքի, նրա ընկալման վրա», - ասել է Պուտինը։

«Այստեղ պետք է ուղիղ խոսել, ժամանակին, Վրաստանի նախկին առանց կասկածի հանցավոր ղեկավարության գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածներ հասցնելը, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- հավելել է նա:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը արդար է ճանաչել Ղրիմի բնակիչների կամարտահայտությունն ու Ռուսաստանի հետ վերամիավորվելու նրանց ձգտումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ամաչում այդ մասին ուղիղ խոսել։ «Ղարաբաղի վերաբերյալ դա չի արվել, եւ դա էական կերպով, իհարկե, ազդել է այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա», ասել է Ռուսաստանի նախագահը:

Դիտվել է 21702անգամ
Վերջին լուրեր