18 / Նոյեմբեր / 2020 : 14-03

«ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին ներկայում խոսք չկա»․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Դիտվել է 7043անգամ
Վերջին լուրեր