Զորացրվելու որոշումս կայացրել եմ հոկտեմբերի 5-ին. Մովսես Հակոբյան
Իմ պաշտոնից ազատման հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։ Իմ զեկուցագրի մեջ գրված է զորացրման ճշմարտությունը: Որոշումս վաղուց եմ կատարել, որպեսզի զորացրվեմ, դեռ հոկտեմբերի 5-ին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մովսես Հակոբյանը, որը օրեր առաջ ազատվեց ՊՆ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Նա հայտնեց, թե այդ մասին չի հայտնել՝ մտածելով, թե պատերազմական դրության ժամանակ պետք չէր բարձրաձայնել այդ մասին:
«Սա առանձին թեմա է, ես նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրի մեջ, սակայն նա չի համաձայնվել։ Մենք կփորձենք շտկել, եթե չստացվի՝ կբողոքարկենք և հրամանը կգրվի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իսկ իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը՝ իմ զորացրման պատճառը»,-ասաց Մովսես Հակոբյանը։
«Որոշումս վերջնական կայացրել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կռվողներին ասաց գալ եւ վնգստացողներին դուրս մղել: Ես այդ ժամանակ զեկուցագիր եմ գրել՝ բանակից հեռանալու համար: Զինվորականներին առանց թույլտվության չեն կարող մեկնաբանել կամ հարցազրույց տալ, դա ճիշտ է», – հայտնեց նա: