Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2020 : 15-04

Սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը. Մովսես Հակոբյան

Այս 44 օրերի ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է ու մեր երկիրը տարել ավելի խորը ճգնաժամի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետը հայտարարեց, որ ԶՈւ-ում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն էր հակառակորդին մոլորության մեջ գցելը, սուտ ինֆորմացիա տարածելը. «Սակայն կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոս:

Դա որևէ մեկի մոտ ընկալելի չէ:

Ինֆորմացիայի առավելագույն 30 տոկոսը պետք է լինի դեզինֆորմացիա, որը հակառակորդին կշեղի: Իսկ մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ, դրանից են ծնվում բոլոր հարցերը, թե ինչու այսպես եղավ՝ մի մասը գտնում էր, թե մենք հաղթում էինք, սակայն պատերազմը կանգնեցրեցին, մի մասը գտնում է պետք է կանգնեցնեին»:

Հակոբյանի խոսքերով, այսօր վերադարձած մարտական ընկերները, ովքեր եղել են կամավոր, զորահավաքի պլանով են ներկայացել, ովքեր պայմանագրային են եղել, հարցազրույցներ են տալիս, որոնք իրենց չեն վերաբերում և զինվորը սկսում է քննարկել ԳՇ պետի որոշումները. «Դրա մեջ աջակցություն են ցուցաբերում ԶԼՄ-ները՝ իրենց հարցերով:

Ես խնդրում եմ ուղղել հարցեր այն մարդկանց, ովքեր կարող են պատասխանել այդ հարցերին: Երբ հարցերն ուղղում եք տղաներին, ովքեր իրենց կյանքն են վտանգել, օգուտ չի բերում: Ավելին ասեմ՝ այն մարդիկ, ովքեր կռվել են, չեն խոսում, որովհետև խոսելու ժամանակ չեն ունեցել:

Կռվողները կռվել են մի ձեռքում զենքը, մյուս ձեռքում սնունդը, այդպես են սնվել: Իսկ այն նկարները, որտեղ պառկած են ու սեղանին ամեն ինչ կա, դա պատերազմի դաշտ չէ, խորք է, անտառներ են, պատերազմից հետո: Պատերազմում սնվում են զենքը ձեռքին»:

Հակոբյանի խոսքերով հավաքված սննդի կազմակերպումը նաև հանցագործություն է, քանի որ 2-3 հոգուց ավել մարդ չպետք է կուտակվեր, քանի որ օդից խնդիրը մեծ է եղել. «Լրատվամիջոցները զինվորական հարցերով հարցազրույցների են կանչում, ովքեր բանակում չեն ծառայել, բանակի կառուցվածքը, գործունեության հետ կապ չունեն, բայց սկսում են բանակի մասին խոսել, նախաձեռնություններ ներկայացնել, ինչը հետագայում խնդիրների է բերում:

Ցավոք, այսպիսի խոսակցությունները զինվորի կյանքը հեշտացնելուն են ուղղված: Բանակն այդպիսի կառույց չէ, բանակում պետք է քրտնես, տանջվես, որպեսզի կարողանաս հաղթել, չզոհվել: Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե լավ սնվելու ու լավ ապրելու»:

Դիտվել է 24749անգամ
Վերջին լուրեր