ՍՈւ 30 ՍՄ կործանիչները Հայաստանում են՝ առանց զինամթերքի. Մովսես Հակոբյան
Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել՝ պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապեն ասել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանք երկրորդ երկրին վաճառելը», - ասաց Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դրա համար մեր ՍՈՒ 30-ները երկում են՝ առանց զինամթերքի:
Նա նաև նկատեց, որ ձեռք են բերել «Օսա-ԱԿ»-ներ, իմանալով, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասեր չկան ու եթե փչանան՝ չեն կարող նորոգել։
«Արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն՝ «օդը փակել ենք»: Փակե՞լ են, որքա՞ն ԱԹՍ է խոցվել և ինչի՞ց՝ հրազենային զնեքից, ԻԳԼԱ-ից, ՏՈՌ-ից», - ամփոփեց Հակոբյանը։