19 / Նոյեմբեր / 2020 : 17-04

Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր էր անել․ Մովսես Հակոբյան

«Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր էր անել։ Եվ մենք պետք է շնորհակալ լինենք։ Տվել է այն, որը մենք կյանքում չենք երազել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա նաև շեշտեց, թե ոնց կարելի է, որ ՀՀ ղեկավարը ՌԴ նախագահի հետ պատերազմից ընդամենը 3 օր հետո է հեռախոսազրույց ունենում։

«Ամսի 30-ի դրությամբ մեր երկրի վարչապետը չէր զանգել ՌԴ նախագահին, խնդրել աջակցություն: Ռուսաստանն ամեն ինչ արել է զուտ իր խղճի հանդեպ հանգիստ լինելու համար»,- նշեց Հակոբյանը։

 

Դիտվել է 14472անգամ
Վերջին լուրեր