12 / Ապրիլ / 2020 : 20-17

Մասիս Մայիլյանը չի մասնակցի բանավեճին․ Արայիկ Հարությունը կլինի Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունն այսօր՝ ապրիլի 12-ին կլինի Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։ Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց»,- նշել է նա։

Դիտվել է 6897անգամ
Վերջին լուրեր