2018թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք մեծ տարածություն․ Մովսես Հակոբյան

Մենք դեռեւս 2018թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Մենք զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»,- ասաց նա՝ հիշեցնելով, թե ինչու է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
«Արտակ Դավթյանն այդ ամենը թաքցրել էր: ԳՇ պետ եմ եղել, չեմ իմացել, մինչև անձամբ չեմ գնացել այնտեղ»,- նշեց նա։