Մարդ, ով 30 օր ստեց. Մովսես Հակոբյանը Արծրուն Հովհաննիսյանի մասին

«Մարդ, որը 30 օր ստում է: Ես բունկերում եմ եղել, չեմ իմացել, թե ինչ է կատարվում: Նա ստում է ու իրեն հռչակում է գիտությունների թեկնածու: Նրա ԶՈւ-ում ամենաբարձր պաշտոնը, որ զբաղեցրել է, եղել է վաշտի հրամանատարը: Այսօր վերլուծություններ է անում»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանին:
«Հիմա էլ մեր գեներալներին կրթելու ակադեմիայի ղեկավարն է»,-ասաց նա: