19 / Նոյեմբեր / 2020 : 20-54

Ռուսաստանցի հայտնիները խնդրում են ՅՈւՆԵՍԿՕ-ին պահպանել Արցախի հուշարձանները

Ռուսական մշակութային գործիչները, որոնց թվում են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակով, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը, ՅՈւՆԵՍԿՕ-ին խնդրում են Արցախում քրիստոնեական հուշարձանները, ճարտարապետական ժառանգությունն ընդգրկել համաշխարհային ժառանգության մեջ դրանց հետագա պահպանման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք մտահոգություն են հայտնել, որ Արցախում պատերազմից հետո այդ հուշարձաններն ու ժառանգությունը կարող են վանդալիզմի զոհ դառնալ, ուստի խնդրում են, որ կազմակերպությունն օգտագործի իր ողջ հեղինակությունը դրանց պահպանման համար:

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ Արցախում գտնվող մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ այն ճակատագրին, որին արժանացավ Պալմիրայի ժառանգությունը:

Նամակը ստորագրել են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակով, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սակուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բորյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլյա Աուգը, գրող Զախար Պրիլեպինն ու շատ այլ գործիչներ:

Դիտվել է 17185անգամ
Վերջին լուրեր