20 / Նոյեմբեր / 2020 : 20-17

ԼՂ խնդրի կարգավորումը հատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար. Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մեր խաղաղապահներն ուղեկցում են փախստականներին տեղափոխող մեքենաներին, ապահովում են հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաների շարասյուները, կարգավորում են տեղի ենթակառուցվածների գործունեությունը: Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանում և Ադրբեջանում գործընկերներիս հետ: Առաջիկայում ռուսական միջգերատեսչական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորելու համար մեր համատեղ հայտարարության դրույթների իրագործումը»,- ասել է Պուտինը:

 «Ղարաբաղյան հակամարտության պես հակամարտությունները և դրանց կարգավորումը հատուկ նշանակություն ունեն Ռուսաստանի համար, այդ թվում՝ ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից»,- շեշտել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Դիտվել է 22683անգամ
Վերջին լուրեր