20 / Նոյեմբեր / 2020 : 21-41

Պուտինը հանձնարարել է քննարկել Ղարաբաղի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ալեքսանդր Վալենտինովիչ, դիմում եմ Ձեզ. ձմեռ է գալիս, տեղանքը լեռնային է, ցրտերը մոտենում են: Այդ պատճառով պետք է հաշվի առնել այդ հարցն ու քննարկել հայկական կողմի հետ: Ես Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ հարցին»,-ասել է Պուտինը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ՝ դիմելով Նովակին:

Նա նաեւ խնդրել է Նովակին առանձին զեկուցել այդ հարցի մասին: 

Դիտվել է 9498անգամ
Վերջին լուրեր