Նոյեմբերի 21-ի աստղագուշակ
Խոյ
Անձնական կյանքը կարգավորելու իդեալական ժամանակն է: Եթե միայնակ եք, ապա իսկը ժամանակն է մտածել երկրորդ կեսի մասին: Զերծ մնացեք գործնական նոր շփումներից:
Ցուլ
Դժվար է օրը ճակատագրական անվանել: Հետևեք առողջությանը: Թող սա լինի այս շրջանի ձեր գլխավոր խնդիրը:
Երկվորյակ
Փորձեք շատ ժամանակ տրամադրել սիրելիին: Դուք կհայտնվեք երկու քարի արանքում: Ընտրության առաջ կկանգնեք, լավ մտածեք, հետո կողմնորոշվեք:
Խեցգետին
Անձնական կյանքին նոր գույներ հաղորդեք, ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք սիրելիի համար: Եթե միայնակ եք, սիրո հարցում ձեր բախտը «կբացվի»:
Առյուծ
Զերծ մնացեք կոնֆլիկտային իրավիճակներից: Հարցեր կան, որոնք լուծում են պահանջում, բայց փորձեք ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով:
Կույս
Գործնական նոր առաջարկներ կստանաք, բայց մի շտապեք ընդունել, լավ մտածեք, մի փոքր սպասելով, հնարավոր է էլ ավելի լավ առաջարկ ստանալ:
Կշեռք
Ոչ մի լուրջ գործ մի պլանավորեք: Փորձեք օրն անցկացնել խաղաղ միջավայրում, հանգստանալ, լավ ընկերներով ձեզ շրջապատել:
Կարիճ
Հաճելի հանդիպում է սպասվում, պատահական հանդիպումը հին ծանոթի հետ ձեզ շատ կուրախացնի: Հաճելի հանգստյան օրեր են սպասվում:
Աղեղնավոր
Արդյունավետ օր է սպասվում, կիսատ հարցերն իրենց լուծումը կստանա, անձնականում ևս ամեն ինչ նորմալ կլինի:
Այծեղջյուր
Էքսպերիմենտներից մի վախեցեք: Նորը փորձեք, սա հատկապես վերաբերում է գործնականին, դուք լճացել եք, բայց վախենում եք դեպի առաջ քայլ կատարել, բայց իզուր եք վախենում:
Ջրհոս
Օրը հանգիստ է, ոչ մի արտասովոր բան չի ատարվի, այնպես որ օրից մեծ սպասումներ մի ունեցեք ու հանգիստ ապրեք:
Ձկներ
Վերանորոգման հարցերի առաջ կկանգնեք: Տանը կիսատ մնացած հարցերով զբաղվեք, քանի որ տարվել եք գործով ու աչքաթող արել տունը: