31 / Մարտ / 2020 : 06-03

Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում

 

Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։

 

Նրանք երեք նշան են առանձնացնում, որոնք սիրո ճանապարհին ամենաշատ խոչընդոտներն են ունենում։

1. Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները բախտը չի բերում անձնական կյանքում հաճախ այն պատճառով, որ նրանք իրենք են փախչում լուրջ հարաբերություններից։ Կայունությունն ու ձանձրույթը վախեցնում են նրանց։ Ողջ կյանքը նույն մարդու հետ անցկացնելու հեռանկարը ենթագիտակցորեն նրանց սարսափեցնում է։ Այս թեթևամտությունը հետագայում լուրջ հետևանքների է հանգեցնում և նրանք մնում են ջարդած տաշտակի մոտ։

2. Կույսեր

Միայնության և անհաջողությունների հիմնական պատճառը անձնական կյանքում բարձր պահանջներն են։ Փորձելով ցանկացած պոտենցիալ զուգընկերոջ մեջ գտնել իր իդեալը, Կույսը երես է թեքում նրանից։ Նրանք անգամ չեն էլ մտածում նշաձողը մի քիչ իջեցնելու մասին։ Արդյունքում Կույսերի ավելորդ պահանջկոտությունը ոչ մի լավ բանի չի բերում նրանց։

3. Խեցգետին

Խեցգետինների համար դժվար է սիրո հարցում, քանի որ նրանք չափազանց կասկածամիտ են, նրանք նույնիսկ իրենք իրենց չեն վստահում: Զուգընկերոջ համար անտանելի է նրանց անվերջանալի քմահաճությունները: Նրանց վաղ ամուսնությունները հաճախ բաժանությամբ են ավարտվում։ Բացի այդ Խեցգետինները մոռանում են, որ իրենց կողքին ռոբոտներ չեն, այլ սովորական մարդիկ են իրենց վախերով, անհանգստություններով, թուլություններով և երազանքներով։ Հնարավոր է, եթե նրանք այդքան համառ չլինեին, նրանց անձնական կյանքն էլ ավելի լավ դասավորվեր։

 
 
Դիտվել է 108309անգամ
Վերջին լուրեր