Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2020 : 10-12

Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է՝ Հայաստանը, Արցախի մնացած հատվածը, հայի տեսակը. Տիգրան Աբրահամյան

Այսօրվա պայքարը նաև Հայաստանի գոյության համար է։

Այն մարդն ու իր թիմը, ովքեր տապալել են ամեն ինչ՝ մեզ հասցրել աղետալի վիճակի, այսօր էլ վտանգում են Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի և Հայաստանի անվտանգությունը։

Ես չեմ կարողանում հասկանալ, թե մարդը, երկրի ղեկավարը, որքան բարոյազուրկ կարող է լինել, որ մեզ մեր հայրենիքի մի մեծ հատվածից զրկելով դեռ երես ունենա խոսել, իր պաշտոնավարումը շարունակել։

Ինչպե՞ս է մեր հանրությունն այս ամենը հանդուրժում։ Սա ուղղակի հանդուրժելի չէ։

Իմ կյանքի բավականին մեծ հատված նվիրված է Արցախին, արցախցուն և մեր անվտանգային խնդիրներին։ Ու այն մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են տեղի ունեցածի ողջ լրջությունը ուղղակի չեն կարող հանձնվել և չպայքարել։

Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է՝ Հայաստանը, Արցախի մնացած հատվածը, հայի տեսակը։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 15996անգամ
Վերջին լուրեր