Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2020 : 16-10

Ի՞նչ է փնտրում Անկարան Բաքվում

Վերջին օրերին Թալիշական լրատվամիջոցները խոսում են հայ-ադրբեջանական վերջին պատերազմի և դրանքւմ բացահայտ պրոադր երանական ներկայություն ունեցող Թուրքիայի շահերի մասին: Ի՞նչ շահ է փնտրում Թուրքիան:

Այս մասին ուշագրավ հոդված է գրել Tolish media թալիշական լրատվականը, որը, Yelaket.am-ի թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև. «Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Թուրքիայի միջամտությունը Բաքվին թույլ տվեց մեկուկես ամսվա ընթացքում վերականգնել առանցքային դիրքերի վերահսկողությունը:

Հիմա միակ ինտրիգն այն է, թե ինչ կստանա Անկարան ՝ որպես Հարավային Կովկասի երկրորդ հաղթող: Թուրքերը կարող են հետաքրքրվել շատ բաներով, այդ թվում՝  դեպի Կասպից ծով և ապա դեպի Կենտրոնական Ասիա ելքով, որտեղ նրանք ավելի շատ հնարավորություններ կունենան զարգացնել ածխաջրածնային ռեսուրսները, վերահսկել բեռների հոսքերը և ստեղծել հիպոթետիկ թուրանական բանակ:

Մեծ հաշվով` Անկարան արդեն առաջընթաց է գրանցել այս հարցում ՝ «ճեղքելով» ցամաքային միջանցքը Հայաստանի տարածքով, որն ի վերջո երկաթուղով կկապի Թուրքիայի միջերկրածովյան ափը Ադրբեջանի Կասպից ծովի ափին: Լավ բոնուս կլինի Կովկասում թուրքական ռազմաբազայի բացումը, որը պետք է երաշխավորի ենթակառուցվածքներում ներդրումների անվտանգությունը, բայց այս հարցում տրամագծորեն հակառակ կարծիքներ կան:

Ադրբեջանի նախագահ Ալիևը առաջինը խոսեց թուրք խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ բերելու հնարավորության մասին: Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքեց նրա խոսքերը ՝ շտապ հայտարարելով, որ թուրք խաղաղապահները այնտեղ չեն լինի: Բայց Անկարան ակնհայտորեն այլ կարծիքի է այս հարցում:

Թուրքական Sabah լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանը սկսեց աշխատել բանաձևի վրա, որը թույլ կտա զինված ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում:

Նկատի ունեցեք, որ խոսքը զորքերի մասին է, այլ ոչ թե ինչ-որ «դիտորդների»: Նախագահ Էրդողանը կորոշի, թե որտեղ է տեղակայվելու թուրքական բանակը: Ի՞նչ կլինի, երբ պարտվող հայկական կողմը կատարի ապառազմականացման պահանջները, և այն բնակչությունը, որը չի համաձայնվում ապրել նոր վարչակազմի ներքո, վերջապես հեռանա:

Ճիշտ է, Բաքուն պաշտոնապես կխնդրի ռուս խաղաղապահներին լքել իր տարածքը: Եվ եթե Մոսկվան սկսի հետաձգել դա, ապա Ղարաբաղում տեղակայված սիրիացի ահաբեկիչները կոտորելու են ռուսներին ՝ անընդհատ գրոհելով անօդաչու թռչող սարքերով»:
 
 
 Գևորգ Գյուլումյան

Դիտվել է 40644անգամ
Վերջին լուրեր