Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2020 : 19-20

Պարտադրված պատերազմի ընթացքում Արցախի բնակչության մի մասն իրենց մեքենաները թողել են Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում․ Արցախի Ոստիկանության հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։

Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 հեռախոսահամարին:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Դիտվել է 38796անգամ
Վերջին լուրեր