22 / Նոյեմբեր / 2020 : 15-53

ՀՀ–ի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը․ Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում․ Հ․ Մանուկյան (տեսանյութ)

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Արցախի Մարտունում շրջանի Վազգենաշեն գյուղում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ներկայության և ծաղրանքի պայմաններում։

«Հայաստանի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում»,– գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ:

Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը  լքել է բնակավայրը։

Դիտվել է 281134անգամ
Վերջին լուրեր