22 / Նոյեմբեր / 2020 : 16-15

Տեղահանված յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 300 հազ. դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10 մլրդ դրամ

Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այս մասին որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։

Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

 

Դիտվել է 10276անգամ
Վերջին լուրեր