12 / Ապրիլ / 2020 : 22-57

Անարգվում է Ապրիլյան պատերազմում հաղթանակած բանակի համազգեստը

Տեսա ՀՀ ԶՈՒ համազգեստով հանդերձավորված «պարող» կիսաէգ-կիսաարու տրանսգենդերին, նկատի ունեցա, որ նման «մարդիկ» այսօր վայելում են կառավարության զգալի մասի հովանավորությունն ու հիշեցի անգլիացի ականավոր հրապարակախոս Էդմոնդ Բյորքի դիպուկ աֆորիզմներից մեկը. «Կա մի սահման, որից հետո զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց»: Մինչև այսօր զուսպ ենք եղել, բայց, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել, այսուհետ լռելն արդեն ոչ թե զսպվածություն կլինի, այլ համակերպվածություն, մի բան, որը երբեք տեղի չի ունենալու մեր հայրենիքում: Այդ համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության երաշխավորները. նման վարմունքը վիրավորանք է` առաջին հերթին ուղղված հենց բանակին: Եվ պետք է լեգենդների ու առասպելների մեծ սիրահարներ լինենք` մտածելու համար, որ դա բեմադրություն չէ, և հստակ նպատակ չունի:

Չեմ ուզում որևէ անուն տալ, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց այստեղ բացթողում կա: Ու՞ր է ազգային անվտանգությունը, ու՞ր է ոստիկանությունը, ինչու՞ է պետությունը հանդուրժում մի արվամոլի, ով անարգում է Ապրիլյան պատերազմի հաղթանակը կռած բանակի համազգեստը: Եթե հնարավոր է կեղծ օգտատերերի հայտնաբերել, հնարավոր կլինի նաև այդ կենդանուն հայտնաբերել, որին, անշուշտ, իշխանական և մերձիշխանական «հանդուրժոիդներից» ոմանք կճանաչեն: Միայն չասեք, որ դա «հակահեղափոխականների» կամ «նախկին ռեժիմի» կազմակերպածն է: Այս պահին հատուկ մեղադրյալի թիրախ չկա, բայց եթե իգացողը չհայտնաբերվի ու պատասխանատվության չենթարկվի մեր բանակի համազգեստն անարգելու համար, ստիպված կլինենք առնվազն մտածել, որ պետությունն աչք է փակում տեղի ունեցածի վրա: Ամոթ է, պատմությունն անողոք դատավոր է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 8200անգամ
Վերջին լուրեր