Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Նոյեմբեր / 2020 : 20-29

Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից, մեկ ռուս խաղաղապահ:

«Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել էր, որ ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փնտրում էին մարտերում զոհվածների մարմինները: Նշվում է, որ ադրբեջանցի մեկ զինվորական մահացել է:

 

Առնչվող հրապարակումները

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից 

Ռուս խաղաղապահը Ղարաբաղում վիրավորվել է ականի պայթյունից 

Դիտվել է 8649անգամ
Վերջին լուրեր