Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Նոյեմբեր / 2020 : 12-45

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին

Երևանի քաղաքապետարանը ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Այդ 100 մլն դրամը կվերաբաշխվի Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ:

«Գումարը հատկացվելու է Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

Դիտվել է 11235անգամ
Վերջին լուրեր