Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Նոյեմբեր / 2020 : 13-37

Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Ընդ որում, նրա խոսքով, մինչեւ պատերազմն ունեցել են 416 շահառու իրենց ընտանիքներով:

«Այս անգամ միջոցներն ուղղվել են 104 զոհված զինծառայողների հարազատներին: Այսօր կկայանա հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում կկայացվի վճարել եւս մի քանի տասնյակ ընտանիքների փոխհատուցումները: Հետագայում ծրագրում ենք ամեն շաբաթ մի քանի տասնյակ վճարում կատարել»,-նշեց Ավետիքյանը:

Ընդ որում, նա պարզաբանեց, որ հիմնադրամի շահառուներ են զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողները, նրանց կանայք եւ երեխաները, ինչպես նաեւ հազվադեպ դեպքերում նրանց եղբայրներն ու քույրերը:

Նշենք, որ հիմնադրամը սկսել է փոխհատուցում վճարել այս տարվա նոյեմբերի սկզբից:   

Դիտվել է 23447անգամ
Վերջին լուրեր