13 / Ապրիլ / 2020 : 08-56

Պարզապես Տաթևիկի բախտը չբերեց. Արսեն Բաբայան

 

Ավիացիայի շուրջ վերջին զարգացումներն ամենևին էլ արտառոց չեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Ավիացիայի շուրջ վերջին զարգացումներն ամենևին էլ արտառոց չեն: Պարզապես Տաթևիկի բախտը չբերեց և առաջինը անկախ դիտորդն իր ղեկավարած կառույցը գնահատեց:

Պետական համակարգին ծանոթ եմ ներսից ու բավականաչափ խորը: Այդ խորությունն էլ հնարավորություն է տալիս արտաքին զննմամբ նկատել բազմաթիվ խնդիրներ: Հենց այդ զննությունս էլ փաստում է, որ պետական համակարգի գերակշռող մեծամասնությունում խնդիրների, թերացումների, սխալների պակաս չկա: Պարզապես դեռևս մնացածի նկատմամբ արտաքին անկախ դիտորդություն չի կատարվել:

Այդ դիտորդությունը վաղ թե ուշ լինելու է բոլոր մարմիններում, որն էլ փաստելու է, որ մնացածի հետ համեմատության մեջ ավիացիայում խնդիրներն այնքան էլ ծանր չեն:

Նախարարությունների մեծամասնությունը, իրավապահ մարմինները, սոցիալական ծառայությունները, առողջապահությունը և բազմաթիվ այլ ոլորտներ...

Տարերային պետական կառավարում, ապաշնորհ կադրային քաղաքականություն, ամենօրյա ռեժիմում ընտրովի արդարադատություն, երկակի ստանդարտների կիրառում:

Հաճախ նաև սուր արտահայտված դիլետանտություն:

Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում, թե ինչու որոշեցի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Պատճառն ու առիթը գործող իշխանությունն է:

Նպատակը` հասնել իրական հեղափոխության, որը կլինի արժեքային փոփոխություն և որից հետո կունենանք իրական նվիրյալներից կազմված հանրային ծառայողներ»,- գրել է նա:

 

Արսեն Բաբայան

Դիտվել է 5037անգամ
Վերջին լուրեր