24 / Նոյեմբեր / 2020 : 19-28

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ․ մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցերի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը եւ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 28134անգամ
Վերջին լուրեր