24 / Նոյեմբեր / 2020 : 21-15

Լավրով. Ռուսաստանը հավանություն է տվել Ղարաբաղում 2 մլն եվրոյի չափով ներդրում կատարելու առաջարկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ աջակցել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքին աջակցելու համար 2 միլիոն եվրոյի չափով ներդրում կատարելու առաջարկին: Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Պուտինն աջակցել է ԿԽՄԿ-ում Ռուսաստանի հերթական ներդրման առաջարկին: 2 մլն եվրոյի չափով ներդրում կկատարվի Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ այդ կառույցի աշխատանքին աջակցելու համար»,-ասել է նա:

Դիտվել է 33439անգամ
Վերջին լուրեր