Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության տակ ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները

Քանի որ Արցախի տարածքների մեծ մասը հանձնված է, բացեմ մի քանի ռազմավարական փակագիծ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության տակ ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները՝ Ուղտասարը, Վանքասարը, Շուշին, Մատաղիսը, Մարտունու հարակից բլուրները, Քարվաճառի լեռները:
Կհարցնեք՝ ինչո՞ւ: Պատերազմում բարձունքները մեծ նշանակություն ունեն: Բարձունքներից ավելի հեշտ է թիրախավորել հակառակ կողմի կարևոր կետերը:
Հենց այսօրվանից մենք պետք է ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, ամեն օր, ամեն ժամ պատրաստվենք, թե ինչպես ենք ազատագրելու Արցախի բարձունքները: Եվ թող ոչ ոք հեքիաթներ չպատմի մարդու իրավունքների ու միջազգային հանրության մասին: Հենց այսօրվանից մեր գլխավոր գործը պիտի լինի բարձունքների ազատագրմանը պատրաստվելը»:



