13 / Ապրիլ / 2020 : 09-58

«Չեմ տեսել, որ որևիցե երկրում քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցներում տեղավորեն կարանտինի համար,  մեկա՝ կան մարդիկ դժգոհ են»․ մանրամասներ

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա էլ կանցնի, բայց ամեն ինչից դժգոհ մարդիկ կմնան... Չեմ տեսել, որ որևիցե երկրում քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցներում տեղավորեն կարանտինի համար, մեր պետությունը դա անում է, բայց արի ու տես մեկա կան մարդիկ դժգոհ են:

Ռուսաստանից եկած մեր քաղաքացիներից մեկը հյուրանոցի ֆոյեում կանգնած ասում է, էս ինչ ձև եք դիմավորում, ոնց որ թուրք դիմավորեք, մյուսը ասում է, ես 20 տարի Ռուսաստան եմ ապրել սենց վատ վերաբերմունք չեմ տեսել, մի հոգի էլ ասում է ճամպրուկս վնասվել է, ով է փոխհատուցելու, կամ ես ծխող եմ ինձ սիգարետ բերեք (Իհարկե ոչ բոլորն էին տենց):

Հյուրանոցների համարների և տրամադրվող սնունդի նկարները հրապարակել եմ օրեր առաջ, ամեն ինչը բարձր մակարդակով է արվում ու 24 ժամ բուժանձնակազմի հսկողության տակ են:

 Չի կարելի էլի այդ աստիճանի անշնորհակալ լինել, այն դեպքում երբ պետությունը անում է ամեն ինչ իր քաղաքացու համար: Մի հատ տեսեք աշխարհում ինչ է կատարվում, պալատկաներում են պահում մարդկանց...ու գնահատեք այն ինչ արվում է...»։

 

Աշոտ Սարգսյան

Դիտվել է 4847անգամ
Վերջին լուրեր