Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2020 : 11-18

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 21554անգամ
Վերջին լուրեր