26 / Նոյեմբեր / 2020 : 12-49

ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնումից տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Քարվաճառի շրջանից: Ֆիքսված կադրերում երևում է խաղաղապահների աշխատանքը, նրանց կողմից անվտանգության ապահովումը Քարվաճառի շրջանն Ադրբեջանին փոխանցելու գործընթացում:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Դիտվել է 35503անգամ
Վերջին լուրեր