26 / Նոյեմբեր / 2020 : 18-37

ՀՀ ՊՆ-ն՝ Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջանական բանակի մուտքի վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար:

Դիտվել է 40347անգամ
Վերջին լուրեր