26 / Նոյեմբեր / 2020 : 18-40

«Այո, ադրբեջանցիները Սոթքի հանքի մոտ են». Սոթքի ղեկավար

«Այո, ադրբեջանցիներն այս պահին հանքի տարածքում են»- Azgonline.am-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Փոխհրաձգություններ չեն եղել, այս պահին ընթանում են բանակցություններ»,- շարունակեց Ավետյանը:

Նա չցանկացավ խոսել սահմանը հսկել-չհսկելու մասին, միայն շեշտեց, որ բանակը տեղում է.

«Ռազմական մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց բարձիթողի չէ, բանակը տեղում է: Պարզապես ըստ հին քարտեզների` սահմանն անցնում է հանքի մոտով, նրանք էլ բացել են նախօրեին կառուցված դարպասներն ու առաջ եկել»:

Դիտվել է 419498անգամ
Վերջին լուրեր