Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2020 : 18-55

Հիմա թուրքը թղթով ու առանց կրակոց իրեն հանձնված Քարվաճառում դիրքավորվելուց հետո առաջ է եկել ու ասում է էն սպիտակ գծից աջ ընկած ամեն ինչ՝ իրենն է․․․

Սոտքի մասին։

Սոտքը, էն հայվանի ստորագրած թղթի հետևանքով, կիսով չափ անցել է թշնամուն։ Էստեղ հետին թվով մտածել են, որ էշություն էր դրա արածը, ու որոշել են հետին թվով «մելկի ժուլիկություն» անել՝ տարել են կարմիրով նշված հատվածում տեղադրել դարպասը՝ մտածելով, թե թշնամին չի գա։ Հիմա թուրքը թղթով ու առանց կրակոց իրեն հանձնված Քարվաճառում դիրքավորվելուց հետո առաջ է եկել ու ասում է էն սպիտակ գծից աջ ընկած ամեն ինչ՝ իրենն է, պետք է ազատեք։

Իսկ տեղական պաշտոնական ապատեղեկատվության մարմինները շարունակում են պնդել, թե թշնամին չի մտել ՀՀ Վարդենիսի սահման։ Ըհը, ձեր գծած սահմանից երևի դուրս է, բայց փաստն այն է, որ մտել է Սոտք...

Նույն խնդիրն էլ Բերձորում և մյուս հատվածներում է։ Ընդ որում, դեռ գերիների հարցը բաց է։ Թշնամուն ճանաչելով՝ չեմ բացառում, որ դիրքավորվելուց հետո կասի ոչ մի գերի էլ չեմ տալիս ու նոր պատերազմ կսկսի...

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է 340512անգամ
Վերջին լուրեր